Թրաֆիքինգի մեղադրանքով Մարնեուլիում մեկ անձ է ձերբակալվել (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Մարնեուլիում մարդկանց վաճառքի՝ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել են 1962 թ. ծնված Լ.Գ.-ին:

Հետաքննությունը պարզել է, որ վերջինը զբաղվում էր մարդկանց վաճառքով: Նա խաբեությամբ տարբեր տարիքի աղջիկների պահել է Մարնեուլի քաղաքի հյուրատներից մեկում՝ սպառնալիքներով սեռական շահագործման ենթարկել:

Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, հանցագործությունը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան