Անգործ բժիշկները․ Իաշվիլիի կլինիկայում աշխատանքից ազատել են բժիշկներին

Թբիլիսիի Իաշվիլի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցում վերակազմավորումից հետո 87 աշխատակից ազատվել է աշխատանքից։

Կլինիկայից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր աշխատակցին տեղեկացվել է ազատման պատճառները, իսկ կարճ ժամանակահատվածում նրանց կհատկացվի օրենքով նախատեսված փոխհատուցումը։

Կլինիկայում իրականացվել է ենթակառուցվածքային և անձնակազմի վերակազմավորում: Մասնավորապես, ավելացվել են նոր ծառայություններ, մի քանի բաժիններ միացվել են և որոշվել է բժշկական անձնակազմի օպտիմալ թվաքանակը:

Նշվում է, որ ներքին կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակն է ունենալ հիվանդանոցային բարձրորակ ծառայություն։

Իաշվիլիի կլինիկան հիմնադրվել է 1996 թվականին և մինչ այսօր այն շարունակում է մնալ Վրաստանում առաջատար մանկական կլինիկաներից մեկը: Այն նախատեսված է մինչև 250 հիվանդների համար, այդ թվում կան ստացիոնար, ամբուլատոր և արտակարգ իրավիճակների բաժանմունքներ:

Թողնել պատասխան