Ավստրիական լրատվամիջոցները ներկայացնում են Մաչալիկաշվիլիի բուժման մերժման պատճառները

Ավստրիական լրատվամիջոցները ներկայացնում են Թեմիրլան Մաչալիկաշվիլիի Ավստրիայում հնարավոր բուժման մերժման պատճառները:

Ավստրիական հանրահայտ «Կրոնեն Ցայտունգ» թերթի տվյալներով, Վրաստանի կառավարությունը ցանկանում էր «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման հետ  կապի մեջ գտնվող անձին անհետաձգելի վիրահատություն անցկացնելու համար Ավստրիա տեղափոխել, սակայն Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է թույլ տալ հիվանդին մուտք գործել երկիր՝ զուտ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Կրոնեն Ցայտունգ»-ը գրում է, որ Վրաստանի 19-ամյա քաղաքացին կապված էր միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ահմեդ Չատաևի հետ, ով կասկածվում էր 2016 թ․ Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակման մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին հունվարի 10-ի առավոտյան հիվանդանոցում մահացել է:

Թողնել պատասխան