Վրաստանի իշխանություններից ամենաշատը գոհ են էթնիկ փոքրամասնությունները

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ ամենադրական վերաբերմունքն ունեն էթնիկ փոքրամասնությունները։

Շուրջ 10 տարի երկիրը կառավարող «Վրացական երազանք» կուսակցության գործունեությունը էթնիկ փոքրամասնությունների շրջանում անցկացված հարցման համաձայն դրական է գնահատել 46, բացասական՝ 41 տոկոսը, չի պատասխանել՝ 12 տոկոսը:

Ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքը դրական է գնահատել էթնիկ փոքրամասնությունների 42 տոկոսը, 38 տոկոսը՝ բացասական, իսկ 20 տոկոսը չի պատասխանել:

NDI-ը հարցումն անց է կացրել հուլիսի 14–ից օգոստոսի 15-ը, որին մասնակցել է 2 104 քաղաքացի Վրաստանի տարբեր շրջաններից:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների թիվն ավելացել է

Նախագահից դժգոհ են, վարչապետից՝ գոհ. NDI