Անկախ ամեն ինչից, Կրեմլը չկարողացավ արմատներն ամրապնդել. իրավապաշտպան

Baia Pataraia, SAPARI, Human Rights House Tbilisi.

Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադարձել է կանանց հարցերով իրավապաշտպան, «Սափարի» ՀԿ-ի հիմնադիր Բաիա Պատարաիան: Ֆեյսբուքյան իր էջի հրապարակման մեջ նա, մասնավորապես, գրել է.

«Շնորհավորում եմ Հայաստանին` Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ:  Անկախ ամեն ինչից, Կրեմլը չկարողացավ արմատներն ամրապնդել ու այս մարդիկ ունեն իրենց ընտրած առաջնորդը՝ չնայած պատերազմին ու խորը ճգնաժամին: Հույս ունեմ` մենք էլ մի օր կարժանանանք նրան, ինչի կարիքն ունենք՝ բազմակուսակցական խորհրդարանի ու դաշինքային կառավարության:

Միայն թե մենք՝ ընտրողներս, պետք է բավարար ուղեղ ունենանք, հակառակ դեպքում՝ «երազանքի» ձեռքում լավ ընտրական համակարգի հույս միևնույնն է չունեմ»,- գրել է Պատարաիան: