Վրաստանում ջերմաստիճանը առաջիկա օրերին կարող է գերազանցել +38 աստիճանը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունիսի 21-23-ը Վրաստանի լեռնային շրջաններում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը, արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կկազմի՝ +33, +38, լեռնային շրջաններում՝ +31, +36 աստիճան:

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը որոշ օրերի կարող է գերազանցել 38 աստիճանը:

«Օդի բարձր ջերմաստիճանն անտառային հրդեհների առաջացման գործոններից»,-զգուշացնում է գործակալությունը: