Անվտանգ երկրների ցուցակում Վրաստանը զիջել է դիրքերը

Օրերս հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը 2016-17 թվականների գլոբալ մրցունակության վերաբերյալ: Վրաստանը բարելավել է դիրքերը՝ 66-րդ տեղից տեղափոխվելով 59-ը:

Մրցունակության ինդեքսի հիմնական բաղադրիչը երկրի ներքին անվտանգությունն է, որը ռեյտինգային աղյուսակում կարելի է առանձին տեսնել: 2015-2016 թթ. Վրաստանը անվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 16-րդ տեղը, իսկ նոր հաշվարկով՝ ետ է գնացել 28-րդ տեղ: Երկրի անվտանգությունը գնահատվում է հետևյալ բաղադիչների հիման վրա․ Ահաբեկչության վտանգի ազդեցությունը բիզնեսի վրա, քրեականության և բռնության ազդեցությունը բիզնեսի վրա, կազմակերպված հանցավորության մակարդակ, երկրում ոստիկանության նկատմամբ վստահություն:

Ըստ վերջին տվյալների, այս բոլոր կետերով Վրաստանում իրավիճակը վատթարացել է: Սա անմիջականորեն բիզնես միջավայրի հարցումների արդյունքն է:

Ահաբեկչության վտանգի ազդեցություն՝ 38 /16/

Քրեականության և բռնության ազդցություն՝23 /18/

Կազմակերպված հանցավորության մակարդակ՝26 /17/

Ոստիկանության նկատմամբ վստահություն40 /28/

Գործող իշխանության կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրությունն այլ տեսք ունի։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ երկրում հանցավորության մակարդակը նվազել է, իսկ Կառավարությունն էլ համոզված է, որ «Երազանքի» իշխանության պայմաններում գործարար միջավայրն ավելի ազատ է զգում:

Թողնել պատասխան