Աշխատանքային անվտանգությունը լուրջ հարց է. Մարգվելաշվիլի

«Գործարարությունը երկընտրանք չի սիրում, սակայն աշխատանքի անվտանգությունը շատ լուրջ խնդիր է»,-այս մասին Թելավիի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Երկրի ղեկավարի խոսքով, օրենսդիր մարմինը պետք է ակտիվորեն խորհրդակցություններ սկսի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ողբերգություններ չլինեն:

«Այս հարցը միայն այն ժամանակ չպիտի առաջ քաշել, երբ ողբերգական դեպքերի թիվն ավելանում է: Օրենսդիրը պետք է ակտիվ հարաբերություններ ունենա բիզնես ոլորտի, արհմիությունների ներկայացուցիչների հետ, ստացած տեղեկատվության համաձայն արդյունավետ նախագիծ մշակի»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան