Ապրիլի 14-17-ը Վրաստանում հանգստյան օրեր են

Սուրբ Զատիկի տոնակատարությունների հետ կապված՝ ապրիլի 14-17-ը Վրաստանի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում հանգստյան օրեր են հայտարարված:  Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը կվերականգնվի ապրիլի 18-ին: Նույն օրը կսկսեն աշխատել նաև նախակրթարանները։ Տեղեկությունը հաստատել են մանկապարտեզների կառավարման գործակալությունից:

Թողնել պատասխան