Ապրիլի 9-ի խաչմերուկում

Ներկայացնում ենք  գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեի անդրադարձը ապրիլի 9-ի դեպքերին։

Այսօր Վրաստանի համար մեծ օր է, որի հիմքն էր 1989 թվականի ապրիլի 9-ը: Այս օրը կարևոր է ոչ միայն վրացական համատեքստում, այլ, ինչպես պարզվեց, այն անբեկանելիորեն եզրագծվեց Խորհրդային կայսրության փլուզման պատմության մեջ, որին մի քանի կարևոր տարրեր ծառայեցին: Առաջին՝ ապրիլի 9-ի ցույցի գլխավոր պահանջը նեղ ազգային հարց չէր և երկրորդը, որ ոչ պակաս կարևոր է, ազգային-ազատագրական շարժումն ամբողջությամբ հրաժարվեց «ուժի քաղաքականությունից» և Մահաթմա Գանդիի առաջարկած ոչ բռնի պայքարի ճանապարհը ընտրեց:

9 აპრილ 6Ազատագրական շարժման առաջնորդների մեծ ունակությունների շնորհիվ 1989 թվականի ապրիլի ցույցերն անցնում էին նեղ էթնոցենտրիզմից: Ապրիլի սկզբին կայացած ցույցերի շարքը ամբողջովին այլ ուղղությամբ էր խոստանում գնալ՝ մասնավորապես, առաջնորդների մի խումբը օրակարգ էին բերում Աբխազիայի թեմայով ցույց անելու հարցը՝ մեկնաբանելով, թե դա համեմատաբար մեղմ թեմա է, Կրեմլն ըմբռնումով կմոտենա և հնարավոր է, նույնիսկ, բավարարի պահանջները: Դրան հակառակվելով, Գիա Ճանտուրիան, Զվիադ Գամսախուրդիան, Մերաբ Կոստավան, Իրակլի Ծերեթելին և այլ առաջնորդներ որոշեցին բարձրացնել անկախության հարցը: Այն ժամանակվա համար դա կարծես ֆանտաստիկ ժանրի պահանջ էր: Ոչ ոք չէր հավատում, որ Կրեմլը կբավարարի այդ պահանջը:

9Երբ գործադուլային հանձնաժողովներ ստեղծվեցին, շատ դժվար էր գործարանների բանվորներին վստահեցնել, որ Վրաստանի` Խորհրդային կայսրությունից առանձնանալու պահանջը հնարավոր է առաջ բերեն նաև բանվորներն ու գյուղացիները: Այդպես էր երևում դեռ ապրիլի 3-ին և նույնիսկ 4-ին: Չնայած, տեղի ունեցավ անհավատալին: Ազատագրական շարժման առաջնորդները սեփական խարիզմայի և կազմակերպվածության շնորհիվ կարողացան մարդկանց զանգվածաբար դուրս բերել աշխատանքի վայրերից: Առաջին հերթին Մերաբ Կոստավայի, Զվիադ Գամսախուրդիայի և Գիա Ճանտուրիայի շնորհքն էր` իհարկե, այլ առաջնորդների հետ միասին: Այս դեպքում նրանք ազատագրական շարժման «ծայրահեղական» թևի առաջատար առաջնորդներն էին: Մեծ է նաև Իրակլի Ծերեթելիի և Իրակլի Բաթիաշվիլիի, նաև չպետք է մոռանանք նրանց հետ միասին Գիա Ճանտուրիայի կնոջը` Իրինա Սարիշվիլիի ավանդը: «Լիբերալները», հիշում եմ, խստորեն դեմ էին անկախության հարցին, այն փաստարկով, որ այդ պահանջը Կրեմլը չէր լսի և այդ պայքարը ու, հետագայում, ազատագրական պատերազմը կպարտվեինք այդ ծայրահեղական պահանջը առաջ քաշելու դեպքում:

Այսօր՝ տարիների անց, թվում է, թե լավ է եղել, որ «Լիբերալ» էթնո-փաստարկները սխալ էին, իսկ ծայրահեղական փաստարկները շատ ավելի լավ մտածված: Էթնիկ հարցերից ուշադրությունը տեղափոխելը ազատության հարցին, շատ ավելի աջակից ձեռք բերեց բողոքի շարժման տարբեր վայրերում` պատվիրակություններ էին գալիս Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից,  Բալթյան երկրներից: Բոլորին հետաքրքրում էր, թե որքանով էր հնարավոր «Պերեստրոյկայի» պայմաններում այս հարցն առաջ քաշելը:

9 აპრილი 3Անկախության պահանջը զորակցության ոգի ստեղծեց, որը անցնում էր էթնիկ քաղաքականությունից ու այդ պատճառով գործադուլային շարժումների հնարավորություն ստեղծվեց: Տեղական կոմկուսի կենտկոմի կադրերը մտահոգված էին իրադարձությունների նման զարգացմամբ, ոչ ոք չէր սպասում, որ Գորբաչովի «բաց» քաղաքականությունը կվերաճեր ապագաղութացման պահանջների: Դա հսկայական բեկում էր: Մի կողմից, սա Վրաստանի անկախության համար շարժումների, սակայն, երկրորդ կողմից, բոլոր այլ խորհրդային «հանրապետությունները» կարողացան այս ցույցերին տեսնել սեփական անկախության հեռանկարները:

«Ազատության», ինչպես նաև «հավասարության» գաղափարը ընդհանրական գաղափար է և հարազատ է վրացիներին, հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, ուկրաինացիներին, լատվիացիներին ու էստոնացիներին: Այդ պատճառով, երբ Ռուսթավելիի պողոտայում շարժումը փակվեց` այս ունիվերսալ գաղափարին ի աջակցություն եկան տարբեր մասնագիտությունների և դասակարգերի ներկայացուցիչներ: Այս դեպքում էթնիկ-կրոնական ֆոնը որևէ դեր չէր խաղում: Մերաբ Կոստավայի և իր ընկերների ամբողջ հանճարեղությունը նրանում էր, որ նրանք ճգնաժամից դուրս գալու ընդհանրական և պարտիկուլարիստ ճանապարհ տեսան: Դա ձգտումն էր դեպի անկախություն, և այդ ձգտումն ունեին ոչ միայն վրացիները:

9 აპრილი 4Երկրորդը, որը ոչ պակաս կարևոր էր, գործադուլային հանձնաժողովը լավ կազմակերպված ոչ բռնի ռազմավարություն ուներ: Զվիադ Գամսախուրդիան և Մերաբ Կոստավան Մահաթմա Գանդիի  հետևորդներն էին և նույնիսկ բողոքի ժամանակ Գանդիի գրքեր էին կրում, որպես գրքույկներ: Ի վերջո, մարտավարական տեսլականը հանգեցրեց նրան, որ 1989 թվականի ապրիլի 9-ին Խորհրդային կայսրությունը առաջին լուրջ պարտությունը կրեց: Ի ուրախություն, այդ ժամանակ արդեն հնարավոր էր մի շարք միջոցառումներ իրականացնել: Գոգա Խաինդրավան և մի քանի կինո-օպերատոր կարողացան նկարել այդ ցույցը ցրելու գործընթացը և հենց այդ ժամանակ Խորհրդային հզոր ռազմական մեքենան դառը պարտություն զգաց: Այնպես, ինչպես Մահաթման առանց մեկ կաթիլ արյուն թափելու փլուզեց այն ժամանակ աշխարհի ամենահզոր կայսրությունը, այդպես էլ 1989 թվականի ապրիլի 9-ը կարելի է համարել բոլշևիկյան կայսրության վերջի սկիզբ: Հրաշք էր` տեսնել, թե ինչպես հաղթեցին պայքարը անզեն կանայք՝ համաշխարհային համբավ ունեցող տանկերին և ինչպես ամաչեց կայսրությունը, երբ անզեն մարդկանց բռնակներով և թունավոր գազով կյանքեր խլեցին: Գործողության ոչ բռնի մեթոդները ունիվերսալ պահանջի հետ մեկտեղ արեցին անհնարինը` 1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո Վրաստանը հաղթող դուրս եկավ: Դավիթը պարտության մատնեց Գողիաթին: Դա ոչ միայն Վրաստանի հաղթանակն էր` այլ հայերի, ադրբեջանցիների, ուկրաինացիների, ռուսների, լիտվացիների, էստոնացիների, բելառուսների և այլոց հաղթանակը: Ազատությունը, ինչպես նաև հավասարությունը, չի կարող լինել միայն վրացու, հռոմեացու, ռուսի, ամերիկացու կամ ալժիրցու համար: Դա համամարդկային գաղափար է: Այդպիսին է նաև բռնության բացակայությունը: Մահաթմա Գանդին նույնպես այդ երեկո այնտեղ է եղել, քանի որ, իրոք, իր ճանապարհով ապագաղութացումը հաղթեց Խորհրդային կայսրությունում, այնպես ինչպես Մեծ Բրիտանիայում:9 აპრილი 1

Այսօր, շատ է խոսվում այն մասին, թե ինչպես են ազգային ազատագրական շարժման առաջնորդները կարողացել հաղթել նման անհաղթ թշնամուն: Պատասխանը շատ պարզ է` 1989 թվականի ապրիլի 9-ին, ժամը 4-ին, ազատության համար պայքարողները տանկերին հակադրեցին երգ, պար ու սեփական ոգու ձգտումը դեպի ազատություն և հավասարություն: Դա Մահաթմայի ճանապարհն էր, դա Մերաբի և իր ընկերների ճանապարհն էր և դա հաղթանակի միակ ճիշտ ճանապարհն էր:

Իսկ ե՞րբ պարտվեցինք մենք:  Երբ Մահաթմայի ճանապարհից շեղվեցինք: Քաղաքական գիտություններում Մահաթմայի ճանապարհը նույն Քրիստոսի ճանապարհն է: Երբ ունիվերսալ գաղափարը էթնոցենտրիզմին զիջեց ճանապարհը և երբ ոչ բռնի մեթոդներին փոխարինեցին զինված ուժայինները` սկսվեց մեր պարտության մեծ շարքը, որը շարունակվում է մինչ օրս:

Հուսով եմ, վրաց հասարակությունը լավ կհիշի 1989 թվականի ապրիլի 9-ը և այն ժամանակվա առաջնորդների իմաստնությունն ու այժմ առկա ազատության և հավասարության հենց Մահաթմայի, Տոլստոյի, Մերաբի, Զվիադի, Գիայի ճանապարհը կբռնի:

Վրաստանը հո Նիկոլոզ Բարաթաշվիլիի, Իեթիմ Գուրջիի, Սայաթ-նովայի երկիրն է:

Թողնել պատասխան