Առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի ցուրտ եղանակը

Օդերևութաբանները հաղորդում են, որ Վրաստանի տարածքում ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ փետրվարի 5-ը: 

«Interpressnews» լրատվականին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ այսօր եւ վաղը ցուրտ եղանակ է սպասվում երկրի ողջ տարածքում: Սպասվում են նաեւ ձյան տեսքով տեղումներ:

Օդերևութաբանները նշում են նաև, որ մայրաքաղաք Թբիլիսիսում փետրվարի 1-ի լույս գիշերը սկսած ձյունը կշարունակվի  ողջ օրվա  ընթացքում:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում այս տարի առաջին ձյունը տեղացել է հունվարի 28-ին:

Թողնել պատասխան