Բաթումիիում ավելի քան 700 բնակիչ ստիպված կլքի իր տունը

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի շինարարության պատճառով 774 ընտանիք ստիպված կլինի լքել իրենց տները:

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեն օրեր առաջ հանդիպել է հիշյալ ճանապարհի տարածքում բնակվող ընտանիքների  հետ,  ներկայացրել  խնդրի  էությունը: 218 ընտանիք  իրենց տները լքելու մասին  պայմանագիրն արդեն ստորագրել է: Փոխանցում է «Business week» լրատվականը:

14 կմ. երկարության  Բաթումիի շրջանցիկ  ճանապարհը կունենա 19 կամուրջ, 4 տրանսպորտային հանգույց, 5 թունել և 57 ջրթող խողովակ: 2017-2020 թթ․ ծրագրված նախագիծը կֆինանսավորվի Զարգացման ասիական բանկի և Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի  կողմից:

Սեթուրիձեի պարզաբանմամբ,  գոյություն ունեցող ավտոճանապարհն անցնում է զբոսաշրջային գոտու և բնակելի տներին հարակից նեղ ճանապարհներով, ինչը դժվարեցնում է տարանցիկ տրանսպորտի երթևեկությունը:

Թողնել պատասխան