Ավտոմեքենան բարձրությունից ընկել է Ռիկղե այգի (լուսանկարներ)

Թբիլիսիում մարդատար ավտոմեքենան բարձրությունից ընկել է Ռիկղե այգի: Վրաստանի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ականատեսները նշել են, որ ավտոմեքենան դուրս է եկել Բարաթաշվիլի փողոցի երթևեկելի հատվածից, բախվել ցանկապատին, ինչի հետևանքով հայտնվել է այգու տարածքի կայանատեղիում:

Ավտովթարի հետևանքով վնասվածներ չկան: Վարորդին տուգանել է ավտոճանապարհային ոստիկանությունը:

1
32

Թողնել պատասխան