Բաթումիում կիսակառույցից 13-ամյա երեխա է վայր ընկել

Բաթումիում կիսակառույցից վայր ընկած 13-ամյա երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նրան երեկ գիշերը Բաթումիի Մոր և մանկան բժշկական կենտրոնից տեղափոխել են Թբիլիսիի «Իաշվիլի» մանկական հիվանդանոց: Գլխի հատվածում վնասվածք ստացած երեխային արդեն վիրահատել են։ Նա դեռևս վերակենդանացման բաժնում է՝ միացված արհեստական շնչառության սարքին միացված:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին 13-ամյա երեխան Բաթումիի կիսակառույցներից մեկից վայր էր ընկել խաղի ժամանակ։

Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը գործ է հարուցել Վրաստանի ՔՕ-ի 124-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջության ծանր վնաս պատճառել):

Թողնել պատասխան