Տեսանյութ․ Վրաստանում վթարի հետևանքով տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան

Վրաստանում վթարի հետևանքով տուժած քաղաքացուն այս պահին ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան։

Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գորի քաղաքի մոտակայքում, հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա էր վթարվել։ Մեքենայում եղել է հինգ հոգուց բաղկացած ընտանիք, նրանց երկու սանիկներն ու սանիկների մայրը։ Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է (ընտանիքի մայրը, երեխաներից մեկն ու ընտանիքի սանիկը), 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը (ընտանիքի հայրը, որը եղել է վարորդը և երեխան) բժիշկները գնահատում են ծանր։ Այս պահին Հայաստան է տեղափոխվում վարորդը։ Ուղղաթիռը վայրէջք է կատարելու Երևանում գտնվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Նշենք, որ մյուս երեք քաղաքացիները երեկ արդեն տեղափոխվել էին Հայաստան, իսկ երեխան, որի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, դեռևս կշարունակի մնալ Թբիլիսիում։

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներից Ա. Մ., որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։

Posted by Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia on Monday, July 8, 2019