Օշականում ցնցված են. Վրաստանում վթարի ենթարկվածները հանգստի էին մեկնում

Վրաստանում այսօր առավոտյան վթարված մեքենայի ուղևորները Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական համայնքից են։ Օշականում ցնցված են տեղի ունեցածից։ «Ալիք մեդիայի» զանգերին չպատասխանեց համայնքի ղեկավարը, սակայն ընտանիքի հարազատներից մեկը նշում է, որ նրանք մեկնում էին ծով` հանգստի։

«Ահավոր կորուստ է բոլորիս համար։ Հրաշալի ընտանիք են, շատ սիրված են գյուղում։ Հատկապես մահացած տղան` Էրիկը, շատ լավ ձայն ուներ, բոլոր միջոցառումներին փայլում էր, շատ ակտիվ էր։ Առաջիկայում էլ մրցույթի էր։ Սարսափած ենք այս դեպքից»,- ասում է հարազատը` նշելով, որ մահացել է նաև տղայի մայրը, իսկ մյուս մահացողը նրանց ընտանիքի սանիկն է։

Ըստ նրա` մեքենայում եղել է ընտանիք` ամուսիններ երեք զավակների հետ, և նրանց երկու սանիկներն ու նրանց մայրը։

Հիշեցնենք, որ լուսադեմին հայկական համարներով մեքենա է վթարվել Գորիի մոտ։