Կորոնավիրուսի տարածումն ըստ Վրաստանի շրջանների

Հոկտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 22 803 է:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:

Կորոնավիրուսը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 563
  • Աջարիա- 389
  • Իմերեթի — 335
  • Քվեմո Քարթլի — 77
  • Շիդա Քարթլի — 69
  • Սամեգրելո Զեմո Սվանեթի — 42
  • Կախեթի — 17
  • Գուրիա — 53
  • Մցխեթա Մթիանեթի 26
  • Սամցխե Ջավախեթի 24

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: