Քոբուլեթիում ինկասատորի են կողոպտել, տարել են 75 հազար լարի

Քոբուլեթիում «Վրաստանի բանկի» հարակից տարածքում կողոպտել են ինկասատորի: Առկա տեղեկատվության համաձայն՝ գողացել են 75 հազար լարի:

Ականատեսների խոսքով՝ ինկասատորին կողոպտել է մեկ անձ, այն ժամանակ երբ նա գումարը հանել է ապարատից: Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 178-րդ հոդվածով: