Վրաստանի ևս 14 գյուղ բարձր լեռնային գոտու կարգավիճակ է ստացել

Վրաստանի ևս 14 գյուղեր առաջիկայում կստանան բարձր լեռնային գոտու կարգավիճակ։ Այս մասին կառավարության ապրիլի 19-ի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշյալ գյուղերը գտնվում են Սաչխերեի, Ճիաթուրայի, Խարագաուլիի, Բորջոմիի, Մարնեուլիի, Քարելիի, Բաղդադիի եւ Տկղիբուլիի շրջանններում:

Կվիրիկաշիլին նշել է, որ Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն է բարձր լեռնային շրջաններում կյանքի պայմանների բարելավումը:

«Եվս 14 գյուղ ներառվել է բարձր լեռնային կարգավիճակ ունեցող գյուղերի ցանկում: Սա նշանակում է, որ բազմազավակ մայրեր, բժիշկներ, թոշակառուներ, որոնք բնակվում են այս գյուղերում կօգտվեն լրացուցիչ արտոնություններից»,- նշել է վարչապետը:

Թողնել պատասխան