Բաց դռների օր Վրաստանի ազգային արխիվում

Արխիվի միջազգային օրվա կապակցությամբ այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ Վրաստանի ազգային արխիվում կանցկացվի «Արխիվի դռների բացում» նախագիծը: Միջոցառումը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակին:

Հունիսի 8-ին յուրաքանչյուր ցանկացող կկարողանա ծանոթանալ արխիվի փաստաթղթերի հետ: Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հունիսի 7-ին :

Նախագիծը հնարավորություն է տալիս ցանկացողներին ծանոթանալ պահուստային ֆոնդի յուրօրինակ փաստաթղթերի հետ:

Թողնել պատասխան