Թբիլիսիում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության շենքի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են Թեա Ծուլուկիանիի, Սոզար Սուբարիի և ողջ կառավարության հրաժարականը:

Ընդդիմությունը կոնկրետ պահանջներ է ներկայացրել և սկսում է ստորագրություններ հավաքել:

«Սուբարին այսօր ոչ միայն չի կարող նախարարի պաշտոնում լինել, այլ նաև հարկավոր է սպանություն կոծկելու համար նրան հարցաքննել: Ամենակարևորը, մենք Սուբարիին պետք է ասենք, որ նա չի կարող իր բարեկամի՝ Միրզա Սուբելիանիի մեղքը թաքցնել»,- հայտարարել է «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Շենգելիան:

Թողնել պատասխան