Բիձինա Իվանիշվիլի. «Ինչպես է վերադառնալու այդ խղճալին, նույնիսկ վախենում է վերելակում մենակ մնալուց»

«Ինչպես պետք է վերադառնա այդ խեղճը, նա վախենում է վերելակում մենակ մնալուց» ,- այս կերպ է արձագանքել Բիձինա Իվանիշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպմանը, Իվանիշվիլին անդրադարձել է Սաակաշվիլիի այն հայտարարությանը, թե «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ելքային հարցումները՝ էկզիթփոլը իրականություն կդառնա: «Սկսենք նրանից, թե «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը որքանով է կարող լինել չափանիշ, այն կարող է ստի չափանիշ լինել: Թող ժողովուրդը չլարվի նման հայտարարություններից: Կարծում եմ նա շարունակում է սեփական խմբի ամրապնդումը, որպեսզի այն ամբողջապես չլուծարվի, մինչեւ՝ ինչպես ինքն է ասում, գա և ինչ որ հրաշքներ գործի» ,- հայտարարել է Իվանիշվիլին :

Իր խոսքերով, նույնիսկ անհնար է մտածել, թե «Վրացական երազանքը» կարող է կեղծել ընտրությունները և «Միացյալ ազգային շարժումը» այս մասին լավ գիտի: «Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հնարավորություն չունեն: Նրանք ոչինչ անել չեն կարող, պարզապես խղճուկներ են» ,- հայտարարել է Իվանիշվիլին: Իր խոսքերով «Միացյան ազգային շարժման» կողմից սպասվում էն որոշ սադրաքներ՝ քանի որ «այլ բան անել չեն կարող»:

Թողնել պատասխան