Թամար Ժվանիա․ «Ընտրությունների ժամանակ ոստիկանների ներկա գտնվելն ինքնին չի նշանակում վախի մթնոլորտի կամ բռնության առկայություն»

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան խոսել է իր ղեկավարած կառույցի և Ներքին գործերի նախարարության միջև կնքված հուշագրին, որը՝ ըստ նրա, նպատակ ունի անվտանգ միջավայր ապահովել ընտրությունների ընթացքում։

«Այս հուշագրում կոնկրետ նկարագրված է, որ Ներքին գործերի նախարարությունը և ԿԸՀ֊ի գործունեությունը այս տեսանկյունից պետք է ուղղված լինի բաղառապես ընտրական գործընթացը անվտանգ կերպով անցկացնելուն, ապահով, խաղաղ և ազատ միջավայրում: Կարծում եմ, որ ոստիկանների ներկա գտնվելը ընտրությունների ժամանակ չի նշանակում վախի կամ բռնության առկայություն: Սա միջազգային չափանիշ է, որի վրա շատ ենք աշխատել, ինչպես մենք այնպես էլ Ներքին գործերի նախարարությունը»,- հայտարարեց Թամար Ժվանիան:

Թողնել պատասխան