Բնական կաթից պատրաստված բոլոր մթերքները պետք է ազատվեն ԱԱՀ-ից. վարչապետի թեկնածու

«Ինչպես կաթի հանձնումը, այնպես էլ բնական կաթից պատրաստված բոլոր մթերքները պետք է ազատվեն ԱԱՀ-ից», — այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն՝ խոսելով գյուղատնտեսության զարգացման մասին:

«Այս բարեփոխումը նշանակում է, որ գյուղացիները կկարողանան բնական կաթը բարձր գնով հանձնել, իսկ արտադրողները կարող են կաթի փոշու փոխարեն գնել բնական կաթ», — ասել է Բախտաձեն՝ հավելելով, որ այսպիսով ֆերմերներն ավելի շատ եկամուտ կունենան և գյուղացիների կյանքը ևս կբարելավվի:

Թողնել պատասխան