Ձեր փայլուն գաղափարներից որի՞ն էր խանգարում Կվիրիկաշվիլին. Բոկերիան՝ վարչապետի թեկնածուին

«Ձեր փայլուն գաղափարներից որի՞ն էր խանգարում Գիորգի Կվիրիկաշվիլին», — այս հարցով «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգա Բոկերիան խորհրդարանի արտահերթ նիստում դիմել է վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեին:

«Պարոն Մամուկա, ձեր նոր ծրագիրն իմ և իմ թիմի համար ոչ թե համոզիչ չէ, այլ այնտեղ ներկայացված գաղափարների մեծամասնությունը վնասակար է կամ անմտություն, կամ էլ կարծում ենք, որ դա պարզապես թղթի վրա էլ կմնա: Ես միայն մեկ հարց ունեմ: Ձեր փայլուն գաղափարներից ո՞րին էր խանգարում Գիորգի Կվիրիկաշվիլին: Որի՞ն էր արգելք հանդիսանում նա: Իսկ եթե նա չէր խանգարողը և ձեր այս փայլուն գաղափարների ծագումը հանգեցրեց նրա հրաժարականին, ուրեմն պատասխան տվեք հասարակությանը», — Մամուկա Բախտաձեին ասել է Բոկերիան:

Թողնել պատասխան