Բորջոմիի անտառում բենզինի տարա են գտել

Օրերս հրդեհված Բորջոմիի անտառում, որտեղ կրակն առայժմ չի հաջողվում տեղայնացնել, հայտնաբերվել է բենզինի 20 լիտրանոց տարա։

Այս մասին տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։ Ականատես Ակա Սինջիկաշվիլիին իրավապահները արդեն հարցաքննել են, իսկ լրագրողների հետ նա մանրամասների մասին չի խոսել։

Ինչպես հայտնել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ հրդեհի առթիվ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (վնասել կամ ոչնչացնել ուրիշի ունեցվածքը) գործ է հարուցվել, որի շրջանակներում, ըստ նախնական տվյալների՝ կքննվի նաև տարայի հարցը։

Նշենք, որ Բորջոմիի կիրճում մինչ այժմ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, ներգրավված է 6 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ։ Հրշեջ-փրկարարները փորձում են տեղայնացնել կրակը:

Թողնել պատասխան