Բրիտանիան կոչ է անում ՌԴ-ին զորքերը դուրս բերել Վրաստանի բռնազավթած տարածքներից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթած տարածքներից։ Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հարցով խորհրդարանական քննարկումներից հետո:

«Մենք տարբեր ուղղություններով մշտապես կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիան որոշել է «Սկրիպալի գործի» (Հետախուզական գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ իրականացված մահափորձը, խմբ․) պատճառով 23 ռուս դիվանագետի վտարել երկրից։

Թողնել պատասխան