Գախարիան հանդիպել է Տատունաշվիլիի ծնողներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանձնարարությամբ Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Ցխինվալիի հիվանդանոցում օրեր առաջ մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի ծնողներին։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, Գախարիան տեղի ունեցածի առթիվ ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Տատունաշվիլիի ծնողներին: «Նախարարը Տատունաշվիլիի ընտանիքին մանրամասնորեն ծանոթացրել է այն միջոցառումների հետ, որոնք Վրաստանի իշխանություններն իրականացնում են զոհվածի դին տեղափոխելու համար: Գիորգի Գախարիան նաև խոստացել է, որ այդ միջոցառումները կշարունակվեն, իշխանությունները կանեն ամեն հնարավորը, որպեսզի Արչիլ Տատունաշվիլիի դին կարճ ժամկետներում տեղափոխվի Վրաստան»,-ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան