Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են. Ճիճինաձե

Իշխող «Վրացական երազանք»-ի անդամ, Իսանիից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն հայտարարել է, որ գարնանը Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են:

«Եթե կառավարության նոր թիմը ճգնաժամը չվերացնի և հաշվի չառնի հանրության պահանջը, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն»,-հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն:

Բացի այդ, Ճիճինաձեն հայտարարել է, որ նոր կառավարությունում Թեա Ծուլուկիանին չպետք է լինի:

Թողնել պատասխան