Կոբախիձեն չի կարող ընդունել Մարգվելաշվիլիի հանդիպման հրավերը

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այսօր սպասվող հանդիպմանը: Կոբախիձեն գտնվում է Վենետիկում, որտեղ մասնակցում է Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ընթացող նիստին, հանդիպումներ ունենում եվրոպացի փորձագետների հետ:

Հիշեցնենք` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Սահմանադրության շուրջ «շահարկումներին» վերջ տալու նպատակով իշխող «Վրացական երազանք»-ի անդամներին հանդիպման է հրավիրել:

Կոբախիձեն անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը, ասել է․ «Իհարկե, ակնկալիքները դրական են: Դա կարող եմ ասել, ելնելով այն հանգամանքից, որ մենք արդեն ունենք նախնական դրական եզրակացություն: Սահմանադրության վերաբերյալ քննարկումներն ավարտված են: Ինչ վերաբերում է նախագահի հետ հանդիպմանը, դա մեր և Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված երկու հարցի է առնչվում»։

Նախագահական նստավայրում Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումը նախատեսված է ժամը 16:00-ին։

Թողնել պատասխան