Դաշինք «Եվրաատլանտյան Վրաստանի համար»

Եվրաատլանտյան կառույցներում  Վրաստանի լիարժեք ինտեգրման  ուղղությամբ աշխատում է եվս մեկ կազմակերպություն` «Եվրաատլանտյան Վրաստանի համար»  դաշինքը:  Այն իր մեջ ներառում է շուրջ 20 հասարակական կազմակերպություն (Transparency International Georgia, Civil Development Agency, International Society for Fair Elections and Democracy, Georgian Young Lawyers’ Association, Open Society Georgia Foundation, Atlantic Council of Georgia, UN Association of Georgia…), որոնք միավորվել են օրեր առաջ` Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի  անդամների Վրաստան այցի  նախաշեմին:  Նորաստեղծ դաշինքի ներկայացուցիչները  հռչակագիր են ընդունել, որում մասնավորապես  հայտարարել են. «մեր երկրի գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի եվրոպական կառույցներին ինտեգրվելը. դա ոչ միայն Վրաստանի անվտանգության,  այլ նաև տնտեսական զարգացման ու  բարօրութան երաշխիքն  է»:

Դաշինքի անդամ կազմակեպությունները համամիտ են, որ երկրի կառուցման ճանապարհին առկա  դժվարություններին գումարվել է նաև  «մեծ  վտանգը ագրեսիվ հարևանի (Ռուսաստան) կողմից, որը իր  իմպերիալիստական ամբիցիաների պատճառով տարաձայնություններ ունի ազատ աշխարհի հետ»:

Կարևորելով  ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի  անդամակցությունը,  «Եվրաատլանտյան Վրաստանի համար»  դաշինքը տարածած  հայտարարության մեջ նշում է նաև.  «Ազատ ազգերի այս մեծ ընտանիքը, որը մեզ հայտնի է  Հյուսիսատլանտյան դաշինք անվամբ, վստահեցրել է, որ Վրաստանը կդառնա  ՆԱՏՕ-ի  ադամ: Սա մեր երկրի համար կստեղծի  խաղաղ և արդար զարգացման անհրաժեշտ միջավայր»:

Ընդունված համաձայնագրում առանձնացված է  նաև ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը:   «2014 թ. Վրաստանը ԵՄ հետ ստորագրելով  Ասոցացաման համաձայնագիրը, եվրոպական ընտանիքի հետ նոր էջ է սկսել:  Չնայած,  սա  չի նշանակում ԵՄ-ին անդամակցություն, սակայն այն ինտեգրման գործընթացն ավելի բարձր մակարդակի է հասցնում»:

ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամկցելով,  Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի գալիք սերնդի համար կկարողանա  խաղաղ և երջանիկ ապագա կառուցել:  Իսկ դրա համար «Եվրաատլանտյան Վրաստանի համար»  դաշինքի անդամ կազմակերպությունները կոչ են անում այդ նպատակին հասնելու համար ամեն  ջանք գործադրել:

Թողնել պատասխան