Դատախազությունը ձերբակալել է պարեկային ոստիկանության տեսուչին

Գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության տեսուչին: Այս մասին գրված է գլխավոր դատախազության կայքէջում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տեսուչն իր ծանոթներին համոզել է, որ ինքը սերտ կապեր ունի ոստիկանության տարածաշրջանային բաժնի պաշտոնյաների և դատախազի հետ, ինչից հետո Փ.Վ.-ին և Ն.Կ.-ին խոստացել է, որ տուգանային հրապարակից դուրս կբերի մեքենան և նրանց կվերադարձնի նաև քրեական գործի համար որպես ապացույց վերցված Ն.Կ.-ի բարեկամների մեքենան:

Այս «ծառայության» փոխարեն, մեղադրյալը Ն.Կ.-ից վերցրել է 6 400 ԱՄՆ դոլար և 4 000 վրացական լարի:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով (պաշտոնական դիրքի չարաշահում), որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան