Իլիա 2-րդի ծննդյան օրվա առթիվ հանձնաժողով կստեղծվի

Վրաց ուղղափառ  եկեղեցին   պատրիարքի ծննդյան օրվա հետ  կապված հատուկ հանձնաժողով կստեղծի: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հանձնաժողովի կազմում կլինեն կառավարության, պատրիարքարանի և հանրության ներկայացուցիչներ:

«2017 թ.-ին  100 տարի է լրանում Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման պահից, նաեւ բոլորի համար շատ թանկագին մարդու՝ մեր պատրիարքի օծման 40 եւ ծննդյան 85-ամյակներն են լրանում: Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել ստեղծել հատուկ հանձնաժողով, որպեսզի հատուկ նշենք այս ամսաթվերը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ հնարավոր է անցկացվեն գիտական կոնֆերանսներ, նաեւ միջազգային խաղաղարարական կոնֆերանս, ուր հրավիրված կլինեն բարձրաստիճան հյուրեր:

« Ավելի շատ մանրամասներ պարզ կդառնան, երբ կձևավորվի հանձնաժողովը»,- ասել  Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան