Զուրաբ Ջափարիձեն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում

«Գիրչի» քաղաքական կենտրոնը ներկայացրել է նախագահական ընտրությունների իր թեկնածուին՝ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Այս մասին տարածած տեսանյութում տեղեկացրել է ինքը՝ Ջափարիձեն:

Նա նշել է, որ «Գիրչին» երկրում կարևոր փոփոխություններ է իրականացրել՝ հիմնականում թմրանյութերի ապաքրեականացման ու պարտադիր զինվորական ծառայության հարցում:

Հիշեցնենք՝ 2015-ին Զուրաբ Ջափարիձեն, Պավլե Կուբլաշվիլին, Գիորգի Խաչիձեն և Գիորգի Մելաձեն լքելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, հիմնել են «Գիրչի» քաղաքական ուժը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերին:

Նյութի աղբյուրը՝ imedinews.ge

Լուսանկարը՝ On.ge

Թողնել պատասխան