Նոյեմբերի 18-ը ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման վերջնաժամկետն է

Նոյեմբերի 18-ը սահմանվել է Վրաստանի ԿԸՀ-ի կողմից 2016 թ․ խորհրդարանական ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը հրապարակելու համար: Երկրի ընտրական օրենսդրության համաձայն, ընտրությունների 2-րդ փուլի նշանակման դեպքում, ԿԸՀ-ն ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը պիտի հրապարակի ոչ ուշ քան ընտրությունների 2-րդ փուլից 19 օր հետո: Ինչ վերաբերվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվան՝ այն պետք է տեղի ունենա նոյեմբերի 19-ին: Սրա հետ կապված խորհրդարանի կանոնադրությունում ասված է, որ Վրաստանի օրենսդիրի առաջին նիստը տեղի է ունենում ԿԸՀ-ի եզրափակիչ արդյունքների հրապարակումից հետո միայն: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը նշանակում է երկրի նախագահը: Նախագահը նաեւ պաշտոնապես բացում է խորհրդարանի առաջին նիստը: Խորհրդարանի առաջին նիստի ընթացքում ընտրվում է խոսնակը եւ փոխխոսնակը, ինչպես նաեւ ձեւվորում հանձնաժողովները եւ նշանակում դրանք ղեկավարներին:

Թողնել պատասխան