Թբիլիսիի ջազ փառատոնը կանցկացվի գարնանը

Թբիլիսիի ջազային երաժշտության միջազգային 21-րդ փառատոնը՝ Tbilisi Jazz Festival, աշնան փոխարեն կանցկացվի գարնանը՝ ապրիլի 28-30-ը։

Փառատոնի կազմակերպիչ Eastern Promotions ընկերությունը որոշել է  սիրված միջոցառումը անցկացնել գարնանը, որպեսզի այն համընկնի ապրիլի 30-ին նշվող ջազի միջազգային օրվա հետ։

Այս օրերին Թբիլիսիում համերգներով ելույթ կունենան միջազգային ճանաչում ունեցող այնպիսի աստղեր, ինչպիսին է ջազային տրիո Bad Plus-ը, ամերիկյան Naturally 7-ը, ինչպես նաև Miles Electric Band-ն ու սաքսաֆոնահար Ռավի Քոլթրեյնը։

Համերգները կանցկացվեն Թբիլիսիի Event Hall համերգասրահում։

Տոմսերն արդեն վաճառվում են, դրանք հնարավոր է ձեռք բերել tkt.ge-ից։

Թբիլիսիում ջազի առաջին փառատոնն անցկացվել էր 1978 թվականին։ Ջազի փառատոն անցկացնելու ավանդույթը վերականգնվել է 1998-ին։

Թողնել պատասխան