Թբիլիսիում խրախուսվում է գիշերային առաքումը․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնում է, որ մայրաքաղաքում առաքում իրականացնող բոլոր ընկերությունները պետք է գիշերային ժամերին աշխատակիցներ ընդունեն, եթե դրա կարիքը կա։

«Դա քաղաքի զարգացման համար անհրաժեշտություն է»,-ասել է Կալաձեն՝ հիմնավորելով առաքում իրականացնող մեքենաների երթևեկության կանոնակարգման շուրջ վերջերս տարածված խոսակցությունները։

«Մենք բոլորս խոսում ենք քաղաքի խնդիրների՝ խցանումների, էկոլոգիայի և տեղաշարժվելու անհնարության մասին։ Այս խնդիրները անլուծելի չեն։ Երբ սկսում ենք աշխատել որևէ խնդրի լուծման ուղղությամբ, մեկ այլ  հարց է առաջ գալիս։ Հստակ է, սակայն, առաքում իրականացնող մեքենաների տեղաշարժն օրվա ընթացքում լուրջ խցանումներ է առաջացնում»,-ասել է Կալաձեն։

Նա հիշեցրել է, որ քաղաքում իրականացրած մի շարք այդպիսի փոփոխություններն արդեն արդյունք են տվել։ «Երթուղային տաքսիներն այսուհետ միայն կանգառներում են կանգնում։ «Թբիլսերվիս»-ը սկսել է աշխատել միայն գիշերային ժամերին»,-ասել է Կալաձեն՝ նկատի ունենալով մարտի 1-ից ուժի մեջ մտած միայն գիշերային ժամերին աղբահանության իրականացման ու երթուղային տաքսիների միայն կանգառներում կանգնելու մասին որոշումները:

Թբիլիսիում առաքում իրականացնող մեքենաների հարցով փոփոխության ուղղությամբ քաղաքապետարանն արդեն սկսել է աշխատել։

Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge

Թողնել պատասխան