Թրամփը Կվիրիկաշվիլիին հանդիպել է եվրոպական մի շարք առաջնորդներից ավելի վաղ. Բեսելիա

«Ինձ համար շատ կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը եվրոպական շատ առաջնորդներից ավելի վաղ հանդիպել է Վրաստանի վարչապետին»,- նման հայտարարություն է արել պատգամավոր Էկա Բեսելիան՝ պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը վերաբերող հարցին:

«Գիորգի Կվիրիկաշվիլիի ԱՄՆ այցն առաջնահերթությունների հաստատում էր, աջակցություն, մեր երկրի հանդեպ հատուկ վերաբերմունքի հստակ դրսևորում: Այս տեսանկյունից շատ քիչ հարցեր կարող են առաջանալ: Մնացածն իրենց քաղաքական օրակարգն է»,- հայտարարել է Բեսելիան:

Թողնել պատասխան