Նախագահականի ներկայացուցիչները մեկնել են Ստրասբուրգ

Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն և անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Լևան Բոձաշվիլին մեկնել են Ստրասբուրգ՝ հանդիպելու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Լևան Բոձաշվիլիի հայտարարության համաձայն` Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և փորձագետներին կտեղեկացնեն սահմանադրական փոփոխությունների հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերին։
Աննա Դոլիձեի խոսքերով էլ՝ Վենետիկի հանձնաժողովին կծանոթացնեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վրաց ժողովրդի կարծիքներին:
«Բնական է, բոլոր կարծիքները պետք է ներկայացվեն Վենետիկի հանձնաժողովին, որն իր հեղինակավոր զեկույցն է գրում: Իհարկե, վրաց ժողովրդի յուրաքանչյուր ասածը չենք կարող տեղեկացնել հանձնաժողովին, սակայն հիմնական պահանջները, ցանկությունները և կարծիքները, որոնք մենք իմացանք «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի և խորհրդարանի կողմից նախաձեռնած հանրային քննարկումների շրջանակներում, կներկայացնենք»,- հայտարարել է Դոլիձեն:
Ստրասբուրգում հանդիպումները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ:

Թողնել պատասխան