Եռատոնը նշվեց նաև Դիդգորիի մոտակայքում

Մայիսի 9-ն արդեն քառորդ դար եռատոն է հայերի համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծումը:  

00276-0-00-03-277Եռատոնն արդեն երկրորդ տարին նշում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Այս տարի  երեք տոները համախմբող միջոցառման համար ընտրվել էր Դիդգորի գյուղը:

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքերով՝ միջոցառման վայրը շատ խորհրդանշական է։

22«Դիդգորիում 1121 թվականին Դավիթ արքան հայ-վրացական համատեղ զորքերով հաղթանակ է տարել թուրք-սելջուկների նկատմամբ: Այդ իսկ պատճառով վայրը շատ խորհրդանշական է: Սա մի կողմից ցույց է տալիս նաև, որ ուժը միասնության մեջ է, երբ հայ և վրաց ժողովուրդները միասին են պայքարել, միշտ հաղթանակի են հասել»,-ասում է Մկրտչյանը:

Եռատոնի նշելու այս տարվա ձևաչափը փոքր ինչ տարբերվում էր: Բնության գրկում տոնի մասնակիցներն ունկնդրում էին տարբեր պարային խմբերի և անհատների կատարումներն ու համտեսում իրենց իսկ պատրաստած խորովածը:

32«Այս անքամ որոշեցինք նշել այլ ֆորմատով: Սա պիկնիկ է, քեֆ, ուրախություն, որովհետև հաղթանակն իսկապես ուրախություն է և պետք է լավ տրամադրությումբ նշենք այս տոնը»,-ասում է Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ 2016 թվականի մայիսի 9-ին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից «Եռատոն 2016» խորագրով փառատոն էր կազմակերպվել Թբիլիսիի «Մետրոմշեն» թաղամասում:

Թողնել պատասխան