Թրամփը հերքել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման լուրերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը հակառուսական պատժամիջոցների մեղմացման համար միջոցներ չի ընդունել: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը բացատրել էր, թե Վաշինգտոնը չի թուլացրել Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները, այլ պարզապես «ճշգրտվել են գործողությունները»: Հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ հինգշաբթի հաղորդվեց այն մասին, որ ԱՄՆ-ն մեղմացնում է Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության նկատմամբ պատժամիջոցները: Պատժամիջոցները սահմանել էր նախկին նախագահ Բարակ Օբաման՝ որպես պատճառներ նշելով միացյալ նահանգներում նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուսական կողմից իրականացված կիբեռհարձակումները: Մոսկվան մեղադրանքները հերքել էր:

Թողնել պատասխան