Հունիսի 1-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 233 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 345 196 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 32 930 թեստավորում, որից  22 831-ը հակամարմինների արագ թեստով, 10 099 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 002  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 328 620 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 4 804:

Դրականության ցուցանիշը՝ օրական  3.74%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.30%, վերջին 7 օրվանը՝ 2.71%: