Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կգործեն

Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ըստ տեղեկության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում շարունակվում է վնասված էլեկտրահամակարգի վերականգնումը։

Արդյունքում ժամանակավոր սահմանափակվել է երթևեկությունը, այն  կիրականացվի ներպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքի ճանապարհով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։