Մնացել ենք այնպիսին, ինչպիսին ՄԱՇ կառավարման ժամանակ էինք. Մարգվելաշվիլի

«Այս Սահմանադրությունը գրվել և ընդունվել է «Վրացական երազանքի» կողմից, սակայն այն մեր երկրինն է։ Երկիրն է այս փաստաթղթի համար պատասխանատու»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նախագահի՝ երկիրը չի կարողացել ընդունել լավագույն օրենքը եւ մնացել է այնպիսին, ինչպիսին «Միացյալ ազգային շարժման» կառավարման ժամանակ էր։

«Սահմանադրական պարտականություններիս իրականացման ժամանակահատվածում հավատարիմ էի այն Սահմանադրությանը, որը ո՛չ իմ կողմից էր ընդունված, ո՛չ էլ իմ քաղաքական խմբի կողմից, սակայն կարեւորն այն է, որ սա գրված օրենք է, որին պետք է ենթարկվել»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան