Կախա Կալաձեն՝ քաղաքապետի թեկնածու․ «Ռուսթավի 2»

«Վրացական Երազանք»-ից չեն ժխտում, որ քննարկվում է փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի թեկանածությունը քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը:  Այս մասին փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Իշխող կուսակցության անդամ Լևան Գոգիչիաշվիլին հարցին ի պատասխան ասել է, որ թեկնածու ընտրելը ժամանակ է պահանջում:

«Խորհրդակցությունների մասին տեղյակ չեմ, սակայն կարող եմ հաստատ ասել` Կալաձեի թեկնածության առաջադրումը հնարավոր է»,- նշել է մեծամասնության մեկ այլ պատգամավոր Զվիադ Ձիձիգուրին:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն` Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան նշանակվելու է աուդիտի պետական ծառայության ղեկավարի պաշտոնում:

Թողնել պատասխան