Թբիլիսիի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել

Տեխնիկական խնդիրների պատճառով Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել՝ մետրոյի առաջին գծում գնացքի աշխատանքը մոտ 10 րոպե դադարեցվել է: Մետրոն կանգ է առել «Ավլաբարի» կայարանում: Այս մասին տեղեկացնում են «Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության» մամլո ծառայությունից:

Թբիլիսիի մետրոյում 2018-ին 305 տեխնիկական խնդիր է արձանագրվել, իսկ 2019-ին՝ 100: Այս դեպքերից 30 տոկոսի ընթացքում ուղևորներին էվակուացնելու կարիք է առաջացել:

2018-2019-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների բարելավման համար բյուջեից հատկացվել է 100 մլն լարի: