Իրաքի ԶՈՒ-ն սկսել է Մոսուլի ազատագրումը

Վաշինգտոնը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի պաշտպանության ժամանակ թաքնվելու են խաղաղ բնակիչների թիկունքում: «Ինչպես մենք սպասում ենք, նրանք առանց վարանելու հարվածի տակ կդնեն բնակիչներին՝ քաղաքի պաշտպանության ժամանակ, նրանք կօգտագործեն անբարոյական և վտանգավոր հնարքներ՝ քաղաքում մնալու համար»,— ասել է Սպիտակ տան քարտուղար Ջոշ Էռնեստը՝ նշելով, որ ԱՄՆ –ն և Մոսուլը գրավել պատրաստվող դաշնակից ուժերը կջանան որքան հնարավոր է՝ շատ կյանքեր փրկել, սակայն մտածել, թե Իրաքի անվտանգության ուժերին ավելի լավ է հետաձգել այդ օպերացիան՝ Մոսուլում հումանիտար իրավիճակից ելնելով՝ իմաստ չունի:

ՄԱԿ-ն արդեն հայտնել է, որ քաղաքի ազատագրման հումանիտար հետևանքները կարող են վերաբերել Մոսուլում և նրա արվարձաններում բնակվող 1.2 մլն մարդու։ Իրաքի զինված ուժերը քաղաքն ազատագրելու օպերացիան սկսել են նախօրեի երեկոյան: Մոսուլը Իրաքում ջիհադիստների վերջին խոշոր հենակետն է, ԻՊ խմբավորումը քաղաքը գրավել է 2014-ի ամռանը:

Թողնել պատասխան