Ձերբակալվել են կեղծ դրամներ յուրացնելու պահին

Ֆինանսների նախարարության հետախուզական ծառայությունը Վրաստանի երկու քաղաքացու է ձերբակալել՝ կեղծ տարադրամների իրացման մեղադրանքով:Քննությունը պարզել է, որ մեղադրյալները նախնական հանցավոր պայմանավորվածությամբ, Թուրքիայից Վրաստանի տարածք են բերել մեծ քանակությամբ կեղծ ԱՄՆ դոլարների թղթադրամներ, նրանց հաջողվել է ձերբակալել հենց կեղծ դրամները իրացնելու պահին: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 212 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նարնց սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան