Իրմա Ինաշվիլին բողոքում է կառավարությունից

«Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդը բողոքում է Վրաստանի կառավարության կազմից, տնտեսական թիմից և նրանց կողմից ներկայացված տնտեսական ծրագրից:
«Այս 4 քայլից բաղկացած ծրագրերը ընդհանրապես կապ չունեն իրականության հետ»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին:  Այնուամենայնիվ, «Վրաց Հայրենասերների դաշինք»-ում բացառում են «Միացյալ ազգային շարժման» հետ հնարավոր համագործակցությունը:

Ինաշվիլիի համար անհասկանալի է, թե «ինչու է կառավարությանը թվում, թե գները չեն աճում, և ինչու է 30 մլն հատկացվել  զբոսաշրջությանը: Դրա այդ գումարը կարող էր ուղղվել անօթևաններին»:

Թողնել պատասխան