Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները։

«Interpressnews»-ի փոխանցմամբ, 89 պատգամավորներ միաձայն  կողմ են քվեարկել օրինագծին։

«Ճանապարհային երթևեկության մասին» մասին օրենքով  ուժի մեջ է մտնելու 100 բալանոց համակարգը: Նրանք, ովքեր կտուգանվեն ճանապարհային ոստիկանության կողմից, ամեն անգամ միավորներ կպակասացնեն։  Այդպիսով վարորդական իրավունքից կզրկվեն 100 բալն ամբողջովին սպառած քաղաքացիները: Կխստացվի նաեւ այն խախտումների մոնիտորինգը, որոնք հաճախ վթարների պատճառ են դառնում:

Օրենքն  ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Թողնել պատասխան